Նիդերլանդների կառավարությունը համաձայնել է արգելք սահմանել Իսրայելի օկուպացրած պաղեստինյան տարածքների հրեական բնակավայրերում արտադրված ապրանքների ներմուծման նկատմամբ, ուրբաթ օրը հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Ռոբ Ջետենը, հաղորդում է Reuters-ը։
«Արգելքի նպատակն է կանխել Նիդերլանդների որևէ նպաստումը անօրինական օկուպացիային տնտեսական գործունեության միջոցով»,- ասել է Ջետենը։
Նիդերլանդների նախորդ կառավարությունն անցյալ տարի հայտարարել էր, որ ծրագրում է արգելք մտցնել, որը, ինչպես սպասվում է, ուժի մեջ կմտնի տարվա երկրորդ կեսին։
Նիդերլանդները իսրայելական ապրանքների առաջատար գլոբալ գնորդներից մեկն է, սակայն կառավարությունը երբեք չի բացահայտել, թե ներկայում ապրանքների որ ծավալն է ներմուծվում հենց հրեական բնակավայրերից։
Համաշխարհային տերությունների մեծ մասը 1967 թվականի պատերազմի ժամանակ Իսրայելի զավթած հողերում հաստատված բնակավայրերը համարում է անօրինական։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր կոչ են անում Իսրայելին դադարեցնել բնակեցման ցանկացած գործունեություն։ Իսրայելը հերքում է դրանք՝ հայտարարելով, որ ինքն այդ հողերի հետ պատմական և աստվածաշնչյան կապեր ունի։
Source: https://news.am/hy/news/1037588
World
Նիդերլանդներն արգելք են մտցնում Պաղեստինի հրեական բնակավայրերում արտադրված ապրանքների ներմուծման վրա
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։