Ըստ իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների հաղորդումների՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուրբաթ նախագահ Թրամփին բողոքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաիսրայելական հռետորաբանության սրացումից, հաղորդում է Axios -ը։

Պաշտոնյաները նշել են, որ Նեթանյահուն միաժամանակ խնդրել է Թրամփին, որն այս շաբաթ Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հանդիպելու է Էրդողանի հետ, ձեռնպահ մնալ այնպիսի սպառազինության համակարգերի վաճառքից, որոնք կօգնեին Թուրքիային արդիականացնել իր ռազմաօդային ուժերը։

Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը կտրուկ աճել է վերջին երկու տարվա ընթացքում՝ Գազայում և Իրանում պատերազմների ֆոնին։ Միևնույն ժամանակ, Թրամփը պահպանել է սերտ բարեկամական կապեր ինչպես Նեթանյահուի, այնպես էլ տարածաշրջանում ԱՄՆ առանցքային դաշնակից Էրդողանի հետ։

Source: https://news.am/hy/news/1048248