Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում վերահաստատել է՝ Իսրայելն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի պաշտպանվել Իրանից՝ չնայած ամերիկյան առաջնորդի հնչեցրած հրապարակային առարկություններին։

«Իսրայելն ունի ինքնապաշտպանության լիարժեք իրավունք, և մենք կիրացնենք այն՝ ըստ անհրաժեշտության։ Ես դա ասում եմ ձեզ ճիշտ այնպես, ինչպես երախտագիտությամբ ու հարգանքով հայտարարում եմ իմ ընկեր նախագահ Թրամփի հետ ունեցած բարեկամական զրույցների ընթացքում»,- հեռուստաուղերձում հայտարարել է Նեթանյահուն։

Source: https://news.am/hy/news/1042126