ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այլ ընտրություն չունի, քան ընդունել Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերվելիք ցանկացած համաձայնություն։

«Նա ընտրություն չի ունենա։ Ես եմ որոշումներ կայացնում։ Ես եմ բոլոր որոշումները կայացնում։ Նա (Նեթանյահուն) որոշումներ չի կայացնում», — Financial Times (FT) թերթին տված հարցազրույցում ասել է Թրամփը։

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ իրանական հարվածները չեն ազդի Վաշինգտոնի և Թեհրանի միջև գործարքի կնքման վրա։ FT-ի հետ զրույցում Թրամփը նաև չի բացառել, որ Միացյալ Նահանգները կքննարկեն Իրանի դեմ հատուկջոկատայինների գործողություն իրականացնելու հնարավորությունը։

«Դա կարող է նշանակել, որ մենք, հնարավոր է, մտնենք և կարգավորենք այն, ինչ չի հաջողվել անել ռազմական ճանապարհով։ Կամ էլ դա պարզապես կարող է նշանակել, որ մենք կպահպանենք Իրանի շրջափակումը, որովհետև շրջափակումը, հավանաբար, ավելի հզոր է եղել, քան այս երկրի վրա ցանկացած հարձակում», — ընդգծել է նա։

Source: https://news.am/hy/news/1041869