Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցավակցություն է հայտնել ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի մահվան կապակցությամբ՝ հայտարարելով, որ Իսրայելը կորցրել է իր «ամենահուսալի աջակիցներից մեկին», հաղորդում է The Times of Israel-ը։
«Լինդսի Գրեմը հասկանում էր, որ Իսրայելի և Ամերիկայի անվտանգությունն անբաժանելի է», — ասվում է Նեթանյահուի հայտարարության մեջ։
Իսրայելի վարչապետը նշել է, որ սենատորն իր կյանքը նվիրել է ԱՄՆ-ի պաշտպանությանը, ամերիկա-իսրայելական դաշինքի ամրապնդմանը և «ազատ աշխարհի» աջակցությանը։
«Իսրայելը կորցրել է իր մեծագույն բարեկամներից մեկին։ Ամերիկան կորցրել է մեծ հայրենասերի։ Ես կորցրել եմ թանկ ընկերոջ», — հայտարարել է Նեթանյահուն։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ 71-ամյա հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի հանկարծակի մահվան մասին։
NBC News-ի վարկածով, նրա մահվան պատճառը կարող էր լինել սրտի կաթվածը։
Source: https://news.am/hy/news/1049363