Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հանգուցյալ ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը կոչ էր անում իրեն հարված հասցնել Իրանին «նրա միջուկային ծրագրի շուրջ մտահոգությունների պատճառով»։
NBC News-ի «Meet the Press» հաղորդմանը տված հարցազրույցում Նեթանյահուն պատմել է, որ Գրեմը դիմել էր իրեն հետևյալ խոսքերով․ «Բիբի, դու պետք է դա անես։ Դու պետք է ոչնչացնես այս միջուկային ծրագիրը, նախքան նրանք կկործանեն մեզ»։
Իսրայելի վարչապետը չի հստակեցրել, թե երբ է տեղի ունեցել այդ զրույցը։
Միևնույն ժամանակ Նեթանյահուն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ ձգտում է օգտագործել դիվանագիտական հնարավորությունները Թեհրանի հետ համաձայնության հասնելու համար, հատկապես միջուկային հարցի շուրջ։
«Բայց նա, ակնհայտորեն, չի վախենում ուժ կիրառելուց, երբ իրանցիները խախտում են իրենց ստանձնած յուրաքանչյուր պարտավորություն, սովորաբար այն ընդունելուց մի քանի ժամ կամ րոպե անց», — հայտարարել է Նեթանյահուն։
Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Իսրայելի հետ համագործակցության համար «Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը հակազդելու և Թեհրանի կողմից միջուկային զենք ու դրա առաքման միջոցներ ձեռք բերելը կանխելու գործում»։
Source: https://news.am/hy/news/1049411