Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ չէ, որ էսկալացիա է հրահրում Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին՝ դատապարտելով Լիբանանում իսրայելական զինվորականների գործողությունները։

«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ Նեթանյահուն էսկալացիա է հրահրում տարածաշրջանում»,— ասել է նա «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Կատարի կառավարության ղեկավարն անընդունելի է անվանել «հրադադարի ընթացքում մի քանի օրվա մեջ Իսրայելի կողմից շուրջ 100 լիբանանցու սպանությունը»։ Նա ընդգծել է, որ «լիբանանյան հողերի շարունակվող օկուպացիան պետք է դադարեցվի, իսկ Լիբանանի ինքնիշխանությունը պետք է հարգվի»։ Միևնույն ժամանակ, վարչապետը նշել է, որ Վաշինգտոնը «ճիշտ դերակատարում ունի Լիբանանում Իսրայելի գործողությունների հարցում»։

Source: https://news.am/hy/news/1045080