Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ) հանձնարարել է իր վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածի տարածքի 70 տոկոսը։ Դրա մասին նա հայտնել է «Էյն Պրատ» առաջնորդության ակադեմիայի կազմակերպած կոնֆերանսի ժամանակ, հայտնում է Times of Israel-ը։
«Այս պահին մենք լիովին վերահսկում ենք Գազայի հատվածի տարածքի 60%-ը... և իմ հրահանգն է՝ հասնել... 70%-ի»,- ասել է Նեթանյահուն։
Երբ ունկնդիրներից մեկը բղավել է, որ Իսրայելը պետք է գրավի Գազայի տարածքի 100 տոկոսը, Նեթանյահուն պատասխանել է. «Մենք գործում ենք ըստ հերթականության»։ Միևնույն ժամանակ նա չի հերքել, որ դա կարող է լինել վերջնական նպատակը։
«Առաջին 70%-ը։ Մենք կսկսենք դրանից»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Անցյալ շաբաթ Նեթանյահուն խոստովանել էր, որ Իսրայելն արդեն վերահսկում է Գազայի հատվածի տարածքի 60%-ը, ինչը զգալիորեն ավելին է, քան այն, ինչ նա պետք է վերահսկեր։
Մարտ ամսին Իսրայելի հրապարակած քարտեզների վրա ցուցադրվել է նոր արգելված գոտի՝ Գազայի տարածքի 53%-ից դուրս, որը Իսրայելը վերահսկում էր հոկտեմբերին ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարից հետո։
Քարտեզների վրա նարնջագույն գծով նշված արգելված գոտին, ըստ գնահատականների, կազմում է Գազայի տարածքի 11%-ը՝ «դեղին գծից» դուրս, որը սահմանազատում է Գազայի այն հատվածը, որն օկուպացրել են իսրայելական զորքերը հրադադարի կնքումից հետո։
Ընդհանուր առմամբ, այդ շրջանները շրջափակում են Գազայի տարածքի գրեթե երկու երրորդը։
Source: https://news.am/hy/news/1039197
World
Նեթանյահուն հայտարարել է, որ ՑԱԽԱԼ-ին հրամայել է իր վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածի տարածքի 70%-ը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։