Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ աջակցում է հրեական պետության արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը, հաղորդում էТАСС-ը։
«Ես ձեռնպահ չեմ մնացել ճանաչումից և միանշանակ աջակցում եմ դրան»,- մամուլի ասուլիսի ընթացքում համապատասխան հարցին ի պատասխան հայտարարել է Նեթանյահուն։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հունիսի 26-ին հայտարարել էր, որ մտադիր է կիրակի օրը նախարարների կաբինետին Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին հայ ժողովրդի ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին բանաձև առաջարկել։
Source: https://news.am/hy/news/1046419