Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կասեցրել է Իրանին հասցվող հարվածները։ Միաժամանակ, կողմերի միջև հրթիռային հարձակումների փոխանակումից հետո իր առաջին հրապարակային ուղերձում նա ձեռնպահ է մնացել հրադադարի փաստի ուղղակի ճանաչումից։
«Ներկա պահին կրակը դադարեցված է, քանի որ այն բանից հետո, երբ մենք հարված հասցրեցինք Թեհրանի ահաբեկչական ռեժիմին, նա դադարեց հարձակվել մեզ վրա։ Եթե Իրանի ահաբեկչական ռեժիմը սխալ թույլ տա և նորից հարձակվի մեզ վրա, մենք կպատասխանենք ուժով»,- ասված է Նեթանյահուի հայտարարության մեջ, որը տարածվել է երկուշաբթի։
Ըստ Իսրայելի վարչապետի՝ Թեհրանը փորձել է պարտադրել «նոր հավասարում»՝ Լիբանանի հակամարտությունը կապելով հենց Իրանից տրվող պատասխանի հետ։
«Նրանք կարծում էին, թե կարող են գնդակոծել Իսրայելը ինչպես լիբանանյան, այնպես էլ իրանական տարածքից, իսկ մենք դա կթողնենք առանց պատասխանի,- ընդգծել է Նեթանյահուն։- Դա տեղի չի ունեցել և տեղի չի ունենա։ Ոչ իմ ղեկավարության օրոք»։
Source: https://news.am/hy/news/1042120