Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցում շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության հռչակագրի ընդունման 250-ամյակի առթիվ՝ Միացյալ Նահանգներն «ամբողջ աշխարհում ազատության երաշխավոր» անվանելով:
Ինչպես հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից, Նեթանյահուն ընդգծել է նաև, որ Իսրայելը «բարձր է գնահատում սերտ կապերը» երկու երկրների միջև։
ԱՄՆ-ն ու Իսրայելը ավելի վաղ համատեղ ռազմական գործողություն էին իրականացրել Իրանի դեմ։ Ավելի քան 100 միջազգային իրավունքի մասնագետներ ԱՄՆ-ից հայտարարել են, որ այդ գործողությունները խախտել են ՄԱԿ-ի կանոնադրությունը և կարող են ռազմական հանցագործություններ որակվել։
Source: https://news.am/hy/news/1047715