Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) 36-րդ դիվիզիայի ստորաբաժանումները հատել են Լիտանի գետը և առաջացել դեպի Լիբանանի հարավում գտնվող ռազմավարական կետերը, հաղորդել է Times of Israel-ը։
«Մեր ուժերը հատել են Լիտանին և դուրս եկել գերիշխող բարձունքներ։ Մենք գործում ենք նաև Բեյրութում և Բեքաայի հովտում՝ ամբողջ ճակատով, և հզոր հարվածներ ենք հասցնում «Հեզբոլլահին»», — հայտարարել է նա հյուսիսային սահման կատարած այցի ընթացքում։
Լիտանին ավանդաբար համարվում է կարևոր պայմանական գիծ, որից այն կողմ՝ Լիբանանում, ուժեղանում են «Հեզբոլլահ» շարժման վերահսկողության և ազդեցության գոտիները։
Նեթանյահուի հայտարարությունը փաստացի արձանագրում է իսրայելական ցամաքային գործողությունների ընդլայնումը Լիբանանի հարավի խորքերում և միաժամանակ ազդարարում է «Հեզբոլլահի» հետ հակամարտության ինտենսիվության աճը, որն արդեն ունի թեժացման տարածաշրջանային ռիսկեր լիբանանա-իսրայելական ճակատից դուրս։
Source: https://news.am/hy/news/1039423
World
Նեթանյահու․ Իսրայելի ԶՈւ-ն հատել է Լիտանի գետը՝ առաջանալով դեպի Լիբանանի հարավի ռազմավարական կետերը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։