Ամերիկան մեզ անվանել է օրինակելի դաշնակից, որովհետև մենք նման չենք ձեր, այսպես կոչված, բազմաթիվ դաշնակիցներին, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Ըստ Նեթանյահուի, ԱՄՆ-ն Իսրայելից ավելի ուժեղ դաշնակից չունի, իսկ Իսրայելն էլ՝ Միացյալ Նահանգներից ավելի ուժեղ դաշնակից չունի։

«Իսկ հիմա թույլ տվեք ձեզ ասել սա. նախագահ Թրամփը Միացյալ Նահանգների առաջնորդն է։ Նա անում է այն, ինչ լավ է Ամերիկայի համար։ Ես Իսրայելի՝ միակ հրեական պետության առաջնորդն եմ։ Ես անում եմ այն, ինչ լավ է Իսրայելի համար։ Դեպքերի 99%-ում մեր տեսակետները համընկնում են, բայց, ինչպես ցանկացած ընտանիքում, ցանկացած մտերիմ բարեկամության մեջ, երբեմն տարաձայնություններ են առաջանում, և մենք դրանք բաց քննարկում ենք, կարող եմ ասել՝ ազատ ոգով, և, որպես կանոն, լուծում ենք դրանք», - ասել է նա։

Source: https://news.am/hy/news/1048002