Մեր բոլորիս համար համար թիվ մեկ խնդիրը լոլիկի վաճառքն է բարձր գնով ոչ թե 270 դրամով: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Արշալույսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը:

«Ու ոչ մի կիլոգրամ պարսկական լոլիկ չի լինելու, հետեւաբար մարդը մտնելու է սուպերմարկետ 500 դրամով առնի, մեր խնդրանքն է լուծումը գտնենք, գնանք աշխատենք, պետք է տանենք շուկաներում վաճառենք»,-ասաց մարզպետը:

Բնակիչները նշում են, որ խնդիրը բնակիչները նշում են, որ խնդիրը մայրքաղաքում վաճառելու մեջ չի, այլ գնի ձեւավորման, քանի որ ծաղկի արտահանման սահմանափակումներով պայմանավոված շուտով ծաղկի ջերմոցներում էլ սկսելու են բանջարեղեն մշակել:

«Ոչ մեկս մյուսին չենք ասում մի ներկրեք, բերեք, բայց ամեն ինչը չափով, որ մեր տանջանքն էլ գին ունենա»,- ասաց բնակիչներից մեկը

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը բնակիչների հետ պայմանավորվեց ընդհանուր առաջարկները թղթին հանձնել եւ ներկայացնել իրեն, փոխադարձ քննարկման արդյունքում որեւէ լուծման կարողանան հասնել:

Գյուղացիները նաեւ բարձրացրեցին վարկերի խնդիրը՝ նշելով, որ բոլորն էլ վարկ ունեն, եւ այս պայմաններում չեն կարողանալու մարումներ կատարել, նրանք խնդրեցին, որ նախարարությունը այս հարցով էլ աջակցի: Նշենք, որ բնակիչները փոխնախարարի հետ կհնադիպեն առաջարկներըտ ներկայացնելուց հետո:

Source: https://news.am/hy/news/1039578