Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին՝ Հնդկաստանը ձգտում է ավելացնել ԱՄՆ-ից նավթի գնումների ծավալը։ Այս մասին «Al Jazeera» հեռուստաալիքին հայտնել է «Kpler» բիզնես-վերլուծական հարթակի էներգետիկ հարցերով առաջատար վերլուծաբան Սումիտ Ռիտոլիան։

Նա նշել է, որ թեև ԱՄՆ-ն ի վիճակի է ավելացնել Հնդկաստան մատակարարվող նավթի ու գազի ծավալները, այդուհանդերձ, դա չի կարող ամբողջությամբ փոխարինել մերձավորարևելյան հումքին։

Ռիտոլիան հավելել է նաև, որ աճել է նաև Հնդկաստանից ռուսական նավթի արտահանման ծավալը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այժմ գտնվում է Հնդկաստանում՝ էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում գործարքներ կնքելու նպատակով։

Source: https://news.am/hy/news/1037773