ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամներն ու Կանադան 2025 թվականին իրենց համախառն ներքին արդյունքի միջինում 2,31%-ն ուղղել են հիմնական պաշտպանական ծախսերին։ Այս տարի, ըստ գնահատականների, այդ ցուցանիշը կաճի մինչև 2,53%, Reuters գործակալությանը հայտնել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Միաժամանակ, ՆԱՏՕ-ի պաշտպանական արդյունաբերության ֆորումը, որն անցկացվել է Անկարայում դաշինքի գագաթնաժողովից առաջ, հանգեցրել է առնվազն 50 միլիարդ դոլարի սպառազինության գնումների նոր համաձայնագրերի կնքմանը, հայտնել է ՆԱՏՕ-ի մեկ այլ ներկայացուցիչ։

Նա հավելել է, որ կնքված բոլոր գործարքների ստույգ ընդհանուր ծավալը դեռևս հաշվարկվում է։

Source: https://news.am/hy/news/1048450