Մոտ 60 հազար պաղեստինցի մասնակցել է Ալ-Ակսա մզկիթում ուրբաթօրյա աղոթքին՝ չնայած սրբավայր մուտք գործելու համար Իսրայելի սահմանած խստացված սահմանափակումներին, հայտնում է «Al Jazeera» հեռուստաալիքը:
Երուսաղեմի Իսլամական վակֆի (կրոնական կտակների) դեպարտամենտը հայտնել է, որ տասնյակ հազարավոր հավատացյալներ առավոտվանից սկսել են հավաքվել մզկիթի բակերում՝ աղոթքի համար, մինչդեռ իսրայելական ուժերն ուժեղացրել են վերահսկողությունը Հին քաղաքի մուտքերի մոտ և համալիրի տարածքում:
Իսրայելական ուժային կառույցները տեղակայվել են ամբողջ Հին քաղաքում՝ հսկիչ կետեր սահմանելով մզկիթի դարպասների մոտ և Երուսաղեմի շուրջ տեղակայված անցակետերում: Զինվորականները կանգնեցրել և խուզարկել են ուխտավորներին՝ ստուգելով փաստաթղթերը անվտանգության ուժեղացված միջոցառումների շրջանակում:
Ալ-Ակսա մզկիթ մուտքը պարբերաբար սահմանափակվում է, հատկապես ուրբաթ օրերին և կրոնական տոների ժամանակ, ինչը նվազեցնում է պաղեստինցիների՝ սրբավայր այցելելու հնարավորությունը:
Չնայած սահմանափակումներին՝ Երուսաղեմի բնակիչներն ու պաղեստինցիները շարունակում են կոչ անել պահպանելու ներկայությունը մզկիթում և մասնակցելու աղոթքներին:
Source: https://news.am/hy/news/1039443
World
Մոտ 60 հազար պաղեստինցի Ալ-Ակսա մզկիթում մասնակցել է աղոթքին՝ չնայած Իսրայելի սահմանափակումներին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։