Մոսկվայում և Մոսկվայի մարզում մինչև հուլիսի 5-ի երեկո գործում է եղանակային վտանգի դեղին մակարդակ, որը հայտարարվել է ամպրոպների և քամու ուժգնացման պատճառով, հայտնում է Ռուսաստանի հիդրոմետկենտրոնը։

Օդերևութաբանների կանխատեսմամբ, ամպրոպի ժամանակ քամու պոռթկումները կարող են հասնել 15 մ/վ-ի։ Օրվա ընթացքում մայրաքաղաքային շրջանում սպասվում են փոփոխական ամպամածություն և կարճատև անձրևներ։

Մոսկվայում օդի ջերմաստիճանը կկազմի +21-ից +22 աստիճան։ Քամին կլինի հյուսիս-արևմտյան և թույլ, սակայն ամպրոպների ժամանակ հնարավոր է դրա զգալի ուժգնացում։

Օդերևութաբանների տվյալներով, տեղումներով անկայուն եղանակը կպահպանվի նաև առաջիկա օրերին, թեև շաբաթվա վերջին օդը կարող է տաքանալ մինչև +24-ից +26 աստիճան։

Եղանակային պայմանների վատթարացման պատճառով մայրաքաղաքի տրանսպորտի դեպարտամենտը վարորդներին և հետիոտներին կոչ է արել պահպանել բարձր զգուշավորություն։

Բնակիչներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել ճանապարհահատվածն անցնելիս, իսկ մութ ժամերին օգտագործել լուսարձակող սարքեր։

Source: https://news.am/hy/news/1047941