Մոսկվայի «Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել չվերթների ընդունման և մեկնման համար։ Դրա մասին հայտնել են «Ռոսավիացիա»-ի մամուլի ծառայությունից։
«Շերեմետևո»-ում պարզաբանել են, որ սահմանափակումները կապված են «Կովյոր» ծրագրի հետ։ Հնարավոր են փոփոխություններ չվերթների չվացուցակում։ «Ուղևորները պետք է պատրաստ լինեն ավելի երկար սպասման, այդ թվում՝ օդանավի սրահում»,- նշված է օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «Վնուկովո»-ում անձնակազմն ու վերգետնյա ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով, հայտնել են օդային նավահանգստի մամուլի ծառայությունից։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տեղեկություններով՝ օրվա սկզբից քաղաքին մերձենալիս խոցվել է 117 անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել էր հունիսի 30-ի գիշերը 60 խոցված դրոնների մասին, գրում է «Коммерсантъ»-ը։
Source: https://news.am/hy/news/1046971