Նախնական տվյալները ցույց են տալիս, որ Մոնակոյի Իշխանությունում տեղի ունեցած պայթյունը ահաբեկչություն չի եղել։ Այս մասին հայտարարել է իշխանության գլխավոր դատախազ Ստեֆան Տիբոն։
Figaro թերթը, հղում անելով ոստիկանության իր աղբյուրներին, հայտնել էր, որ երկուշաբթի օրը Մոնակոյում՝ դե Մյուլեն հրապարակի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ է տուժել։ Նրանցից մեկը 1968 թվականին ծնված ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևն է։
«Ինչ վերաբերում է երեկ երեկոյան Մոնակոյում տեղի ունեցած իրադարձություններին, ապա ամենից առաջ կցանկանայի նշել, որ, հիմնվելով իմ ունեցած տվյալների վրա, խոսքը չի գնում մի այնպիսի հարձակման մասին, որը կարելի է որակել որպես ահաբեկչական ակտ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տիբոն, որի հեռարձակումն իրականացնում էր TVMonaco հեռուստաալիքը։
Source: https://news.am/hy/news/1046875