Քիշնևում Radisson Blu Leogrand հյուրանոցում միջոցառման ընթացքում սննդային թունավորման բռնկումը արդեն ազդել է 59 մարդու վրա, հայտնել են Մոլդովայի Առողջապահության ազգային գործակալությունից (ANSP)։
Գերատեսչության տվյալներով՝ տուժածներից 20-ը հոսպիտալացվել են, նրանցից ութը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ։ Լաբորատոր անալիզները սալմոնելա են հայտնաբերել միջոցառման 13 մասնակցի մոտ։
ANSP-ի մասնագետները շարունակում են համաճարակաբանական հետաքննությունը՝ վարակի աղբյուրը և տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Միաժամանակ գործակալությունում ճշտել են, որ ուտեստների պատրաստմանը և մատուցմանը մասնակցած անձնակազմի անալիզների արդյունքները եղել են բացասական։ Վերցված սննդամթերքի նմուշները և այլ կենսանյութերը շարունակում են հետազոտվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 30-ին Քիշնևի ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել 13 մարդ՝ «սալմոնելոզ» ախտորոշմամբ, նույն այս միջոցառմանը մասնակցելուց հետո։
Source: https://news.am/hy/news/1047729