Microsoft-ը 4800 աշխատատեղ կկրճատի՝ տեխնոլոգիական ոլորտում արհեստական բանականության հետ կապված աշխատանքից ազատումների ֆոնին։

Որոշման արդյունքում աշխատանքը կկորցնի ընկերության անձնակազմի մոտ 2,1%-ը։ Միաժամանակ, աշխատակիցներին ուղղված ծառայողական երկտողում Microsoft-ի անձնակազմի գծով տնօրենը նշել է, որ արհեստական բանականությունը փոխում է աշխատանքի կատարման մոտեցումը որոշակի առաջադրանքների ավտոմատացման հաշվին, սակայն աշխատանքից ազատումներն ուղղակիորեն կապված չեն դրա հետ, գրում է DW-ն։

«Ես ուզում եմ նաև հստակորեն նշել, որ այսօր կրճատվող հաստիքները չեն փոխարինվում արհեստական բանականությամբ։ Միաժամանակ, ճիշտ է այն, որ արհեստական բանականությունը փոխում է աշխատանքի կատարման մոտեցումը»,- նրա խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։

Լրագրողները հավելում են, որ Microsoft-ը «հաճախ կրճատում է հաստիքները իր ֆինանսական տարվա վերջին (որն ավարտվում է հունիսին)՝ նոր տարվա ծախսերի ծրագրերի ձևավորման շրջանակում»։ Հուլիսի 6-ի հրապարակման պահին Microsoft ընկերության բաժնետոմսերը թեթևակի էժանացել են՝ 1,5%-ից փոքր-ինչ ավելի։

Source: https://news.am/hy/news/1048234