Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն և Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրեն Վալերի Գերգիևի հոսպիտալացման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Դրա մասին հայտնել են Մեծ թատրոնի մամուլի ծառայությունից:

«Մի շարք լրատվամիջոցներում ոչ հավաստի տեղեկություն է հայտնվել Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրեն Վալերի Գերգիևի իբր հոսպիտալացման մասին: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Թատրոնում հստակեցրել են, որ դիրիժորը շարունակում է նախապատրաստվել առաջիկա ներկայացումներին։

Source: https://news.am/hy/news/1049186