Մեծ Բրիտանիայում գրանցվել է առնվազն վերջին 79 տարվա ամենաշոգ մայիսյան օրը. Անգլիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում ջերմաստիճանը հասել է 2026 թվականի ռեկորդային ցուցանիշների, հայտնում է The Guardian-ը։
Լոնդոնի Քյու Գարդենսում ջերմաչափի սյունակը բարձրացել է մինչև 32,3°C, Քարդիֆում՝ մինչև 27,4°C, Արմայում՝ մինչև 23,4°C։ Շոտլանդիայում առավելագույն ջերմաստիճանը կազմել է 23,5°C Էդինբուրգում, ինչը ընդամենը 0,1°C-ով ցածր է Աբոյնում սահմանված մայիսյան բացարձակ ռեկորդից։
Օդերևութաբանական ծառայությունները հայտնել են, որ շոգի չափանիշներին պաշտոնապես համապատասխանած առաջին գոտին Սաֆոլքի կոմսությունում գտնվող Սանթոն Դաունհեմն է, որտեղ ջերմաստիճանը երեք օր անընդմեջ պահպանվել է 27°C-ից բարձր։ Շոգի գոտի են մտել նաև Լոնդոնը (Հիթրոու, Քյու Գարդենս և Նորթհոլթ), ինչպես նաև Օքսֆորդշիրի և Էսեքսի առանձին շրջաններ։
Կանխատեսումների համաձայն, երկուշաբթի ջերմաստիճանը կարող է էլ ավելի բարձրանալ՝ հասնելով 33–34°C-ի։
Օդերևութաբանները նշում են, որ նման անոմալ բարձր ջերմաստիճանները կլիմայի փոփոխության ֆոնին դառնում են ավելի ու ավելի հավանական։ Նմանատիպ շոգի ալիքներ դիտվում են նաև Արևմտյան Եվրոպայի այլ երկրներում, ներառյալ Ֆրանսիան, որտեղ ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացնում է ծայրահեղ շոգի ավելի հաճախակի, վաղ և ինտենսիվ ժամանակահատվածների մասին։
Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Մեծ Բրիտանիայում գրանցվել էր տարվա առաջին օրը, երբ ջերմաստիճանը գերազանցել էր 30°C-ը՝ նման ցուցանիշի ամենավաղ դեպքը 1952 թվականին է եղել։
Շոգը ազդեց զանգվածային միջոցառումների վրա. մարդիկ լցվել էին լողափեր, լոնդոնյան Lord’s կրիկետի ակումբում մեղմացվել էր դրես-կոդը, ինչպես նաև լրացուցիչ ջրային ընդմիջումներ էին սահմանվել ֆուտբոլային խաղերի և «Ուեմբլի» մարզադաշտում անցկացվող մարզական միջոցառումների ժամանակ։
Source: https://news.am/hy/news/1037990
World
Մեծ Բրիտանիայում գրանցվել է վերջին գրեթե 80 տարվա ամենաշոգ մայիսյան օրը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։