Մեծ Բրիտանիայի կառավարությունը Թագավորական դատարանում արհեստական բանականության ներդրման պիլոտային ծրագիր է մեկնարկում։ Ինչպես հայտնում է «Sky News»-ը, նպատակը դատական համակարգի արդիականացումն ու գործերի քննության ձգձգումների կրճատումն է։

Պարբերականի տվյալներով՝ ծրագիրը նախատեսում է ԱԲ օգնականներ ստեղծել իրավաբանների ու դատական անձնակազմի համար, ինչպես նաև գործերի կառավարման ավելի արդյունավետ համակարգերի ներդնել, ինչը կօգնի արագացնել դատական գործընթացները։

Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ այս գործիքները մշակվելու են բրիտանացի իրավագետների և տեխնոլոգիական ընկերությունների համատեղ ջանքերով՝ իրավաբանների ու դատավորների ամենօրյա աշխատանքին աջակցելու համար։

Առաջին փուլում տեխնոլոգիաները կփորձարկվեն փակ միջավայրում։ Դա թույլ կտա ստուգել դրանց անվտանգությունն ու դատական համակարգի պահանջներին համապատասխանությունը (նախքան հնարավոր լայնածավալ ներդրումը)։

Հատուկ նշվում է նաև, որ դատավորները կկարողանան օգտագործել ԱԲ-ն գործերը տեսակավորելու և նմանատիպ դատական լսումները միավորելու համար, ինչը կբարձրացնի դատարանների աշխատանքի արդյունավետությունն ու կկրճատի որոշումներին սպասելու ժամանակը։

Source: https://news.am/hy/news/1042230