Նյու Յորքում մերկ տղամարդը Բրուքլինի կամրջից ցած է նետվել Իսթ Ռիվեր գետը և ողջ մնացել։ Այս մասին, հղում անելով ոստիկանությանը, հայտնել է The New York Post-ը։

Պարբերականի տվյալներով՝ օգոստոսի 2-ի ցերեկը 44-ամյա տղամարդը բարձրացել է կամրջի աշտարակներից մեկի վրա, որից հետո մերկացել է։ Ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները փորձել են համոզել նրան ցած իջնել, սակայն նա դրա փոխարեն նետվել է ջուրը։

Տղամարդուն հաջողվել է փրկել, նշել է թերթը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն։

Source: https://news.am/hy/news/1053144