Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ այս օրերին ՆԱՏՕ-ն ավելի եվրոպական է, քան երբևէ նախկինում։ Այս կարծիքը նա հայտնել է լրագրողներին՝ դաշինքի գագաթնաժողովին մասնակցելու համար Անկարա մեկնելուց առաջ։

Կանցլերի խոսքով՝ ՆԱՏՕ-ն «այսօր ավելի եվրոպական [կազմակերպություն] է, քան երբևէ նախկինում, սակայն իր հիմքում շարունակում է մնալ տրանսատլանտյան»։ «Այս համատեքստում ես հույս ունեմ Անկարայում լավ հանդիպման, ՆԱՏՕ-ի հաջող գագաթնաժողովի և տրանսատլանտյան համագործակցության լավ շարունակության՝ զգալիորեն ավելի ուժեղ եվրոպական ուղղվածությամբ», - ավելացրել է Մերցը։

ԳԴՀ կառավարության ղեկավարը նաև հաստատել է, որ ՆԱՏՕ-ի եվրոպացի դաշնակիցները պայմանավորվել են 2026-2027 թվականներին Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո տրամադրելու շուրջ։

Source: https://news.am/hy/news/1048389