Մեքսիկայի Խալիսկո նահանգում հայտնվել է ժողովրդական վրիժառու, որին անվանել են «Մեքսիկական Բեթմեն», գրում է The Sun-ը։

Լագոս դե Մորենո քաղաքից հանցավորության դեմ խորհրդավոր պայքարողի մասին խոսել սկսել են այն բանից հետո, երբ փողոցներում սկսել են գտնել տղամարդկանց, որոնք կպչուն ժապավենով կապած էին լուսային սյուներին։ Նրանց բերանները փակված էին կպչուն ժապավենով, իսկ ճակատներին գրված էր «Գող»։ Կողքին կանգնած էին մոտոցիկլետներ, որոնք, ինչպես ենթադրվում է, նրանք ավելի վաղ գողացել էին։

Մեքսիկական Բեթմենը հանցագործների որսը սկսել է հունիսի կեսերին։ Երկու շաբաթվա ընթացքում նա սյուներին կապել է հինգ մարդու։ Նրանցից ոմանց դեմքին ժողովրդական վրիժառուն մարկերով նկարել էր կատվի բեղեր, ինչը համարվում է նրա տարբերանշանը։

Ոստիկանությունում հայտարարել են, որ անհայտ անձի կողմից բռնված մարդկանց դիտարկում են որպես տուժածներ, նրանցից ոմանք ծանր ծեծի էին ենթարկվել։ «Բեթմենի» նկատմամբ հետախուզում են հայտարարել։

Source: https://news.am/hy/news/1047012