Իրանը թույլ չի տա Ֆրանսիային և Օմանին մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
Նրա խոսքով՝ նեղուցի ականազերծումը Իրանի բացառիկ պատասխանատվությունն է, և որևէ այլ երկիր այդ գործընթացին չի թույլատրվելու։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ Փարիզն ու Մասկատը պայմանավորվել են գործընկերների հետ համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը և աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ։
Ի պատասխան՝ իրանցի դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը «սկզբունքորեն թույլ չի տալիս նման գործողություններ»՝ նշելով, որ տարածաշրջանում իրավիճակը մնում է զգայուն և բարդ։
Source: https://news.am/hy/news/1046727