«Հունգարիան պետք է վերականգնի վստահությունն իր դաշնակիցների հետ, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, մենք նրանց առաջ դուռը փակում ենք»։ Դրա մասին հայտարարել է Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուզին-Սենդին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Որպեսզի նոր կառավարությունը կարողանա ռազմավարություն մշակել, այն պետք է հաշվի առնի թե՛ երկրի, թե՛ նրա դաշնակիցների շահերն ու արժեքները։ Հունգարիայի շահերը համընկնում են նրա դաշնակիցների շահերի հետ, և նրանց նկատմամբ վստահությունը պետք է վերականգնել։
Հենց այդ պատճառով կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը դարձավ որոշ դաշնակիցներից, մասնավորապես ֆիններից ներողություն խնդրելը, որոնց անդամակցությունը ՆԱՏՕ-ին հետաձգել էր նախորդ կառավարությունը»,- հավելել է նախարարը։ Նա նշել է, որ որպես զինվորական մարդ՝ նախորդ վարչակազմի դիրքորոշումը համարում է անընդունելի։
«Մենք փակում ենք դուռը ռուսների առաջ»,- ընդգծել է նախարարը՝ նշելով, որ ռուսական հետախուզությունը «փորձում էր ներթափանցել հետնամուտքով»։
Source: https://news.am/hy/news/1049858