ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը ցամաքային զորքեր չի օգտագործի «Իրանում իշխանափոխություն իրականացնելու համար»՝ չնայած որոշ պահպանողական քաղաքական գործիչների կողմից գործադրվող ճնշումներին։
«Նրանք պարզապես ցանկանում են, որ ռազմական արշավը շարունակվի անվերջ։ Եվ նրանք իրականում չեն կարողանում հստակեցնել, թե կոնկրետ ինչի են փորձում հասնել... Նրանցից ոմանք ցանկանում են, որ մենք ամբողջությամբ փոխենք Իրանի իշխանությունը»։
«Եթե իրանցի ժողովուրդը ցանկանում է ապստամբել և փոխել իր կառավարությունը, դա իր գործն է։ Բայց մենք չենք պատրաստվում 150 հազար ցամաքային զորք ուղարկել իշխանափոխության հասնելու համար, քանի դեռ տեղի մարդիկ իրենք դա չեն ցանկանում։ Մենք ոչ մի պարագայում զորք չենք ուղարկի»,- հավելել է Վենսը։
ԱՄՆ փոխնախագահը նշել է նաև, որ միայն Իրանի ռմբակոծությունները բավարար չեն, և հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է նաև դիվանագիտություն։
Source: https://news.am/hy/news/1050052