Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի հզոր զինված ուժերն ու իր վարչակազմը ամենայն վճռականությամբ կպաշտպանեն իրանցի ժողովրդի իրավունքները։ «Մենք չենք ընկրկի ոչ մի սպառնալիքի առաջ»,- ընդգծել է նա։
X սոցիալական ցանցի իր էջում նախագահ Փեզեշքիանը նշել է, որ երկրի բացարձակ առաջնահերթությունը մնում է «ազգային անվտանգությունն ու քաղաքացիների անդորրը»։ «Մենք առավելագույն կոշտությամբ կպաշտպանենք մեր երկրի վեհանձն ժողովրդի իրավունքները և բնավ հետքայլ չենք անի որևէ սպառնալիքի հանդեպ»,— հայտարարել է պետության ղեկավարը։
Նրա ձևակերպմամբ՝ դիվանագիտությունն ու պաշտպանությունը ազգային հզորության երկու թևերն են․ «Մենք չենք լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը։ Հույս ունենք, որ միասնության ու բանական մոտեցման շնորհիվ Իրանը հպարտությամբ կհաղթահարի այս փորձությունը»։
Իրանի նախագահը վերստին շեշտել է, որ ազգային անվտանգության ապահովումն ու քաղաքացիների խաղաղությունը կառավարության գլխավոր առաջադրանքն են, և երկիրը մտադիր է ամուր կանգնել իր իրավունքների պաշտպանության դիրքերում՝ տեղի չտալով արտաքին ոչ մի ճնշման։
Source: https://news.am/hy/news/1042070