Կրթություն–աշխատանք–բարեկեցություն. սա պետք է լինի մեր առանցքային փիլիսոփայությունը և գաղափարախոսությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այսօր եկամտային հարկի վերադարձի պրոցեսով օգնում ենք այն մարդկանց, որոնք հաջողակ են, որոնք կարողացել են այդքանը անել, մենք էլ ասում ենք, որ դուք այդքանը կարողացել եք անել, մենք էլ շարունակությունը կանենք։
Ես ուզում եմ հիշեցնեմ 2019 թվականին համահարթ եկամտային հարկի հետ կապված քննարկումները, երբ մեզ մեղադրում էին, ասում էին՝ դուք լավ աշխատանք և լավ աշխատավարձ ունեցողին էլ եք նույն ձևի եկամտային հարկ դնում, վատին էլ։ Մենք ասում ենք՝ այո, դա մեզ համար ունի գաղափարախոսական նշանակություն։ Մենք այդ մարդուն ասում ենք՝ շնորհակալություն, որ դու քո ժամանակը ոչ թե, հազար ներողություն, քուչեքում պպզած ես անցկացրել, այլ գնացել ես քո ժամանակի, քո ժամանցի, քեֆերի և այլնի հաշվին կրթություն ես ստացել, և կրթության հաշվին ստանում ես այսքան աշխատավարձ։ Դրա համար պետությունը քեզ շնորհակալություն է ասում և քո եկամտային հարկը նվազեցնում է։ Այդպես լինելու է միշտ։
Որևէ մեկը չկա այդտեղ, որ այդ աշխատավարձերը ստանում են առանց բարձրորակ կրթության և սա կրթությունը խթանելու շատ կարևոր միջոց է»,–ասաց Փաշինյանը։
Source: https://news.am/hy/news/1042778