ԱՄՆ-ը Իրաքի և Սիրիայի հետ միասին աշխատում է հին նավթամուղի վերականգնման ծրագրի վրա, որը միացնում է իրաքյան Քիրքուք քաղաքը Միջերկրական ծովի ափին գտնվող սիրիական Բանիյաս նավահանգստին։

Ինչպես հաղորդել է Middle East Eye-ը՝ հղում կատարելով տարածաշրջանային պաշտոնյաներին, մոտ 800 կիլոմետր երկարությամբ խողովակաշարի վերականգնման համաձայնագիրը կարող է հայտարարվել հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում։

Նավթամուղը չի օգտագործվում արդեն մի քանի տասնամյակ և լրջորեն վնասված է։ Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ հավանաբար այն պետք կլինի ամբողջությամբ փոխարինել, իսկ նախագծի իրականացումը կարող է տևել երկուից երեք տարի։ Ինչպես ակնկալվում է, ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքներին կմասնակցեն ամերիկյան ընկերություններ։

Նոր երթուղին Իրաքին թույլ կտա նավթ արտահանել Միջերկրական ծովով՝ նվազեցնելով Հորմուզի նեղուցով մատակարարումներից կախվածությունը, որը համաշխարհային էներգետիկայի առանցքային հանգույցներից մեկն է։

Source: https://news.am/hy/news/1049318