Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Իրանի ղեկավարության հետ։
Ռուսաստանյան պատվիրակությունը ժամանել է Իրանի մայրաքաղաք՝ մասնակցելու երկրի վախճանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։ Այցի շրջանակում Մեդվեդևը զրուցել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ. հանդիպումն անցել է պատվիրակությունների ներկայությամբ, ինչի մասին վկայում են սոցիալական ցանցերում նրանց հրապարակած կադրերը։
Ռուսաստանյան պատվիրակության կազմում ընդգրկվել են էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեորգի Բորիսենկոն և այլ պաշտոնատար անձինք։
Source: https://news.am/hy/news/1047694