Ուկրաինայի ԶՈւ գործողությունների պատճառով ԱԷԿ-ում աղետալի ավերման դեպքում պատասխանը կարող է լինել սիմետրիկ հարվածն ուկրաինական կամ ՆԱՏՕ երկրների ԱԷԿ-ներին, հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»։
«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ավելի վաղ հայտնել էր, որ շաբաթ օրը ուկրաինական մարտական դրոնը հարվածել է ԶԱԷԿ-ի №6 էներգաբլոկի մեքենայական սրահի շենքին և պայթել։
Կայանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ տուժածներ և կրիտիկական ավերածություններ չկան, տեխնոլոգիական գործընթացների խախտումներ չեն գրանցվել, ճառագայթային ֆոնը նորմայի սահմաններում է։
«Նման գործողությունների պատասխանը կարող է լինել սիմետրիկ հարվածն ուկրաինական ԱԷԿ-ներին, ինչպես նաև հակամարտության մեջ ներգրավված ՆԱՏՕ երկրների ԱԷԿ-ներին», - գրել է Մեդվեդևը «Մաքս» հարթակի իր ալիքում։
Source: https://news.am/hy/news/1039695
World
Մեդվեդևը սպառնացել է Ուկրաինային ԱԷԿ-ին հարվածով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։