Իրանը «ցույց տվեց իր ուժը»՝ փակելով Հորմուզի նեղուցով երթևեկությունը, կարծում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա կարծիքով, Իրանի իշխանությունների պահուստում կա նաև «ջերմամիջուկային զենք»՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։
Մեդվեդևի կարծիքով, դրա փակման դեպքում նավթի բոլոր փոխադրումները «կփակվեն»։
«Իրանը իրական միջուկային զենքի փոխարեն իր մոտ հայտնաբերել է մեկ այլ զենք, որը միջուկայինից պակաս հզոր չէ, այն է՝ Հորմուզի նեղուցը... Բանակցություններն ընթանում են հենց դրա շուրջ, ձեռք են բերվում պայմանավորվածություններ, թե այս նեղուցն ինչպես է գործելու հետագայում»,— Իրան կատարած այցի արդյունքներով լրագրողներին ասել է Դմիտրի Մեդվեդևը։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը նշել է, որ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը ևս կարող է օգտագործվել Իրանի կողմից ռազմական հակամարտությունների առաջացման դեպքում։
«Ստեղծելով այնպիսի իրավիճակ, երբ ընդհանրապես նավթի բոլոր փոխադրումները և այլ փոխադրումները կփակվեն,— ավելացրել է Մեդվեդևը։ — Հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի, բայց բոլոր երկրները, որոնք ձգտում են հակամարտությանն այս տարածաշրջանում, պետք է հիշեն դրա մասին»։
Source: https://news.am/hy/news/1047796