Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը ձգտում է միայն վերականգնել իր օրինական իրավունքները Միացյալ Նահանգների հետ բանակցություններում, սակայն ամերիկացիների հետ բանակցությունների նախորդ փորձը ստիպում է Թեհրանին գործել ծայրահեղ զգուշությամբ, հաղորդել է Press TV-ն։
Շաբաթ օրը Պակիստանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ զրույցում Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Մունիրին և նրա կառավարությանը՝ տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
Փեզեշքիանն ընդգծել է, որ «մուսուլմանները պետք է ձգտեն իսլամական աշխարհի միասնության և համախմբվածության՝ գործնական լուծումների, ինչպես նաև իրենց միջև տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային փոխգործակցությունների հետագա ամրապնդման և ընդլայնման միջոցով»։
Իրանի նախագահը նաև հաստատել է, որ Իրանը հավատարիմ է միջազգային իրավական շրջանակներին։
«Մենք ձգտում ենք միայն վերականգնել մեր ազգի օրինական իրավունքները, սակայն ամերիկացիների հետ բանակցելու մեր պատմությունն ու փորձը մեզ ստիպում են ցուցաբերել առավելագույն զգուշություն»,- ասել է նա։
Փեզեշքիանն ընդգծել է, որ պատերազմը երբեք ոչ ոքի օգուտ չի բերել։
«Ամերիկան այս հակամարտությունում հաղթանակ չի տանի։ Լուրջ կորուստներ կկրեն տարածաշրջանի և ամբողջ աշխարհի երկրները։ Սիոնիստական ռեժիմը միակ կողմն է, որը ձգտում է պատերազմի միջոցով ապահովել տարածաշրջանում իր սեփական շահերը»,- ասել է նա։
Նախագահը նշել է, որ Իրանը չի վստահում Միացյալ Նահանգներին՝ իր պարտավորությունների բազմակի խախտումների, բանակցությունների ընթացքում հարձակումների և իրանցի պաշտոնյաների սպանությունների պատճառով։
Source: https://news.am/hy/news/1037833
World
Մասուդ Փեզեշքիան. ԱՄՆ-ը այս հակամարտությունում հաղթանակ չի տանի․ Իսրայելը միակ շահագրգիռ կողմն է
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։