Մասկատում գումարվել է Հորմուզի նեղուցի հարցերով Իրանի և Օմանի համատեղ հանձնաժողովի առաջին նիստը։ Այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Մասկատ կատարած այցի շրջանակում տեղի ունեցավ Հորմուզի նեղուցի հարցերով համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը… Անդրադառնալով նեղուցին առնչվող ընթացիկ խնդիրներին՝ մտքեր փոխանակեցինք դրա հետագա կառավարման շուրջ՝ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի 5-րդ հոդվածի և ափամերձ պետությունների ինքնիշխան իրավունքների համատեքստում»,- X-ի իր պաշտոնական էջում գրել է Ղարիբաբադին։

Source: https://news.am/hy/news/1046578