Այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Էջմիածնի խճուղու թիվ 9 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե ծածկի փլուզում է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են կառուցապատողի և սեփականատիրոջ, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Source: https://news.am/hy/news/1040248