Իրանի Մաշհադ քաղաքում ավարտվել է Իրանի հանգուցյալ Գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների բազմամիլիոնանոց հրաժեշտի արարողությունը, հաղորդում է IRNA գործակալությունը:

Սգո երթը, որը սկսվել էր հինգշաբթի օրը՝ տեղական ժամանակով 15:00-ին, Իմամ Ռեզայի փողոցում, ավարտվել է Իմամ Ռեզայի դամբարանի տարածքում:

Մոտավորապես 22:00-ին քաղաքի գլխավոր սրբավայրում և հարակից հրապարակներում տեղի է ունեցել հոգեհանգստյան աղոթք՝ ջանազա:

Հիշատակի ժամերգությունը գլխավորել է հանգուցյալ առաջնորդի ավագ որդին՝ Մոստաֆա Հոսեյնի Խամենեին: Պետական հեռուստաալիքների տվյալներով՝ աղոթողների առաջին շարքերում ներկա են եղել նաև հոգևոր առաջնորդի մյուս որդիները և նրա գրասենյակի ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Գոլպայեգանին:

Source: https://news.am/hy/news/1049002