Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողներն իրացրին հունիսի 23-ին։

Առավոտյան ժամը 6․50-ին մայրաքաղաքի Գարեգին Հովսեփյան փողոցում ոստիկանները ձերբակալեցին 35-ամյա տղամարդու և 44-ամյա կնոջ։ Իրենց վարած ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխեցին բաժին, «Տոյոտա» մակնիշի մեքենան կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 25-ին մեքենան խուզարկվեց։

Հայտնաբերվեց ընդհանուր 49 գրամ մարիխուանայով լցված 30 փաթեթ։Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Source: https://news.am/hy/news/1047552