Այսօր՝ մայիսի 28-ին, Shamshyan.com-ը տեղեկություն էր հրապարակել մայիսի 27-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած միջադեպից, որի մասին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում ստացել էին օպերատիվ տեղեկություններ, անգամ, որ այդ միջադեպին մասնակիցներից մեկը իր մոտ եղած ինքնաձիգից 30-ից ավելի կրակոցներ է արձակել։
Իրավապահները պարզել էին, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, հաստատվել է կրակոցների փաստը ու քրեական ոստիկանները Էջմիածին քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 1-ին և 3-րդ հարկերի պատուհանների, փողոցի վրա գործող դեղատան պատուհանի, դեղատան կողքին գտնվող բնակչի տան պատուհանի և դպրոցի հարևանությամբ գտնվող շինության պատերին հայտնաբերում են կրակոցի բազմաթիվ հետքեր։ Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ կրակոցի հետևանքով տուժածներ չկան։ Կայքի տեղեկություններով՝ Արմավիրի քրեական ոստիկանները լուսաբացին հայտնաբերել են նաև 6-րդ մասնակցին, ինչպես նաև հանցագործության գործիք ինքնաձիգը։ Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում։ Ավելի վաղ Shamshyan.com–ը հայտնել էր, որ մայիսի 27-ին, միջադեպ և վիճաբանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ թիվ 4 դպրոցի հարևանությամբ մի խումբ անձանց միջև միջադեպ էր տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։
Նշված դեպքի հետ կապված քրեական ոստիկանները 5 հոգու բերման էին ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Կայքի տեղեկություններով՝ միջադեպի մեջ շոշափվում էր Էջմիածնի նախկին քաղաքապետերից մեկի բարեկամի անունը, և հենց նա էլ եղել էր թիրախում։ Բերման ենթարկվածներն են 49-ամյա Վարդան Սարգսյանը, 24-ամյա Հենրիկ Աթոյան, 25-ամյա Հակոբ Հակոբյան, 23-ամյա Էդգար Հակոբյան, 28-ամյա Սամվել Ժամկոչյան։
Source: https://news.am/hy/news/1039085
World
Մանրամասներ՝ Էջմիածնի կրակոցներից. մասնակիցները և ինքնաձիգը հայտնաբերվել են. կրակել են նաև դեղատան ու դպրոցի վրա
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։