Մալթայի Կոմինո կղզում հայտնի բնական ժայռե կամարի փլուզման հետևանքով Չինաստանից ժամանած 26-ամյա զբոսաշրջիկ է զոհվել։ Ըստ «Европейская правда»-ի՝ դրա մասին հայտնում է Times of Malta-ն:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 27-ին՝ 19:00-ի սահմաններում, երբ կամարի տակ է գտնվել երկու հոգանոց ջրային մոտոցիկլետը։ Պարբերականի տվյալներով՝ փլուզումից անմիջապես հետո նրանք հայտնվել են ջրում։
Ականատեսները պնդում են, որ ողբերգությունից քիչ առաջ կամարի գագաթին մարդիկ են եղել։ Աղբյուրները հայտնում են նաև, որ փլուզումը տեղի է ունեցել մի քանի րոպե անց այն բանից հետո, երբ զբոսաշրջիկներից մեկը կառույցից թռել է ծովը։
Պատահարի հետևանքով ջրային մոտոցիկլետը վնասվել է և քարերից մասամբ ավերվել։ Ջրային մոտոցիկլետին նստած կինը ծանր վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց. նրա վիճակը կյանքին սպառնացող չի գնահատվում։
Զոհված տղամարդու մարմինը հետագայում հայտնաբերել են Մալթայի զինված ուժերի ջրասուզակները։ Դեպքի վայրում աշխատում են քննիչները, գործադիր իշխանության ներկայացուցիչը սկսել է ողբերգության հանգամանքների հետաքննությունը։
Ժայռային կազմավորումը, որը հայտնի է «Համբուրվող փղեր» անունով, Կոմինո կղզու հանրահայտ բնական տեսարժան վայրերից մեկն է։
Source: https://news.am/hy/news/1046743