Մալթայի Սալինա շրջանում գտնվող «Ta’ Lourdes» հրավառության նյութերի գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Երկու մարդ թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում են տեղական իշխանությունները՝ հղում անելով MaltaToday-ին։

Ոստիկանության փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով տուժել են 67 և 47 տարեկան երկու տղամարդ, որոնք այդ պահին գտնվել են գործարանի մոտակա դաշտերում։ Եվս մի քանի հոգի բժշկական օգնության է դիմել ուժեղ սթրեսի ու շոկի պատճառով։

Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ պայթյունի պահին գործարանի տարածքում ընկերության արտոնագրված որևէ աշխատակից չի եղել։

Պայթյունի ձայները լսվել են էպիկենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Մալթայի տարբեր շրջանների բնակիչներ հայտնել են կոտրված պատուհանների և շենքերի վնասվածքների մասին։ Ականատեսների խոսքով՝ առաջին հզոր պայթյունին հաջորդել են ևս մի քանի ավելի թույլ որոտներ։

Source: https://news.am/hy/news/1039966