Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցություն ունենալ Հորմուզի նեղուցի ականազերծման գործում: Դրա մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Օմանի սուլթան Հայսամ բեն Թարեք Ալ Սաիդի հետ հանդիպման արդյունքներով:

Ըստ Մակրոնի՝ կողմերը մտադիր են գործընկերների հետ համատեղ գործել ծովային ուղիների անվտանգության ապահովման և Հորմուզի նեղուցով ազատ ու անպայմանական անցումը երաշխավորելու համար:

Նա հավելել է, որ առաջնորդները պայմանավորվել են նաև շարունակել աշխատանքը Մերձավոր Արևելքում իրավիճակի լարվածության թուլացման ուղղությամբ:

Source: https://news.am/hy/news/1046700