Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Օմանի սուլթան Հայսամ բեն Թարեքի՝ Փարիզ կատարած այցի ընթացքում ստիպված է եղել մուգ ակնոց դնել «աչքի հետ կապված խնդրի» պատճառով, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիացի առաջնորդի շրջապատին:

Ֆրանսպրես գործակալության տվյալներով՝ Մակրոնն ակնոցով է հայտնվել Ելիսեյան պալատի աստիճանների վրա սուլթանին ողջունելիս և չի հանել այն նույնիսկ շինության ներսում։ Նախագահի շրջապատից հստակեցրել են, որ խոսքը կրկին աչքի հետ կապված խնդիրների մասին է։

Ավելի վաղ Մակրոնն արդեն հայտնվել էր մուգ ակնոցով պաշտոնական միջոցառումների ժամանակ, դրանց թվում՝ 2026 թվականի հունվարին Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումի հանդիպմանը, որտեղ նա ակնոց դնելու անհրաժեշտությունը բացատրել էր աչքի անոթի պայթելու հանգամանքով։

Միաժամանակ, սոցիալական ցանցերում և մի շարք քաղաքական մեկնաբանություններում նախագահի ակնոցով հայտնվելը տարբեր շահարկումների տեղիք է տվել, որոնք պաշտոնապես չեն հաստատվել։

Source: https://news.am/hy/news/1046708