ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտնել է, որ Թեհրանը կարող է հրաժարվել համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումից, եթե ԱՄՆ-ը շարունակի խախտել պայմանավորվածությունները, հայտնել է Tehran Times-ը։
ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում դիվանագետը նշել է, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի իրականացմանը, սակայն Վաշինգտոնից ակնկալում է իր պարտավորությունների լիարժեք և բարեխիղճ կատարում։
Իրավանիի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից հետագա խախտումների դեպքում Իրանն այլևս իրեն կաշկանդված չի համարի համաձայնագրի պայմաններով։
Դիվանագետը նաև հայտնել է, որ հուլիսի 7-ին և 8-ին Իրանի հարավային կղզիների և քաղաքների դեմ ամերիկյան հարվածները «ՄԱԿ կանոնադրության կոպիտ խախտում» են։ Նա միջազգային հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել Վաշինգտոնի գործողություններին և դրանց հետևանքներին տարածաշրջանային անվտանգության համար։
Source: https://news.am/hy/news/1049307