ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ղեկավար Սայմոն Սթիլը Արևմտյան Եվրոպան պատուհասած ծայրահեղ և վաղ շոգը «կլիմայական ճգնաժամի արագորեն պտտվող պարույրի դաժան հիշեցում է» որակել։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան երկու օր անընդմեջ թարմացրին մայիս ամսվա համար բացարձակ ջերմաստիճանային ռեկորդները։
Սթիլն ընդգծել է, որ տեղի ունեցողի «գլխավոր մեղավորը» մարդկության կողմից ածուխի, նավթի և գազի այրումն է, ինչը պաշտոնապես ճանաչված է գլոբալ տաքացման առանցքային գործոն։
«Գիտությունը հստակ ասում է, որ մարդածին կլիմայի փոփոխությունը նման շոգերը դարձնում է ավելի հաճախակի և ծայրահեղ։ Մարդկային կյանքերը, բիզնեսը և տնտեսությունը ծայրահեղ շոգից և այլ արագ աճող ծախսերից պաշտպանելը յուրաքանչյուր պետության առաջնահերթ խնդիրն է։ Եվ սկսել պետք է հանածո վառելիքից կախվածությունից շատ ավելի արագ ազատվելուց»,- հայտարարել է Սայմոն Սթիլը այն ժամանակ, երբ Ֆրանսիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան տառապում էին հուլիսին կամ օգոստոսին բնորոշ ջերմաստիճաններից։
Սթիլը միաժամանակ հավելել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմն ակնառու կերպով բացահայտել է ավանդական վառելիքից կախվածության «հսկայական գինը» և ընդգծել մաքուր էներգիայի աղբյուրներին անցնելու անհրաժեշտությունը։ ՄԱԿ-ի կլիմայական ծառայության ղեկավարը հիշատակել է նաև Հնդկաստանում տիրող կրիտիկական իրավիճակը, որտեղ ջերմաչափի սյունը հատել է +43°C-ի նիշը, իսկ տեղական իշխանությունները ջերմային հարվածներից մահվան դեպքեր են գրանցում։
Source: https://news.am/hy/news/1038926
World
ՄԱԿ-ի կլիմայական ծառայության ղեկավարը Եվրոպայում մայիսյան անոմալ շոգն կլիմայական ճգնաժամի «դաժան հիշեցում» է անվանել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։