54 տարեկան հասակում մահացել է Թայմուրազ Ախոխովը, որը զբաղեցնում էր Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաքի՝ Նալչիկ քաղաքի քաղաքային օկրուգի տեղական վարչակազմի ղեկավարի պաշտոնը, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Պարբերականի տվյալներով, հանգուցյալի ճակատագիրն ու կարիերան անքակտելիորեն կապված էին հարազատ հանրապետության հետ։ Բաքսան քաղաքում ծնված լինելով (1971 թվական), նա իր մասնագիտական ուղին սկսել է 1996 թվականին Կաբարդինո-Բալկարիայի ազատ տնտեսական գոտու կառույցներում, որտեղ աշխատել է որպես առաջատար մասնագետ։
Նրա գործունեության հաջորդ տարիները կապված էին հարկաբյուջետային համակարգի հետ։ 1998 թվականից Ախոխովը աշխատել է հարկային մարմիններում։
Նրա աշխատանքային կենսագրության մեջ կան նաև Նալչիկ քաղաքի և հանրապետության ԴՀԾ միջշրջանային տեսչությունների պետի պաշտոնները, աշխատանք հարկային ոստիկանությունում և ՆԳՆ ստորաբաժանումներում, որոնք պայքարում էին տնտեսական հանցագործությունների դեմ։
2015 թվականի գարնանը նա անցել է սոցիալական ոլորտ՝ դառնալով ԿԲՀ աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ։ Նրա կենսագրության առանցքային շրջադարձը տեղի ունեցավ 2018 թվականի ապրիլին․ ամսի 2-ին նա նշանակվեց Նալչիկի քաղաքապետի պաշտոնակատար։ Իսկ նույն տարվա հունիսի 8-ին քաղաքային խորհրդի պատգամավորները նրան հաստատեցին մայրաքաղաքային օկրուգի տեղական վարչակազմի ղեկավարի պաշտոնում։ Թայմուրազ Ախոխովը ղեկավարել է քաղաքը մինչև կյանքի վերջին օրերը։
Source: https://news.am/hy/news/1037867
World
Մահացել է Նալչիկի քաղաքապետը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։